Թուրքիայում կատարվածը զգացմունքներով ընկալելը քիչմ սխալ է։ Ոչ ուրախանալ, որ թուրքերը իրար ուտում են, թուլանում են։ Չեն թուլանա, առնվազն այնքան, որ մեր շահերը բրդենք առաջ։ Ավելին ասեմ, Թուրքիայի հանդեպ սիմպատիաների աճ է նկատվում հենց հիմա։ Ոչ էլ մտածել, որ այնտեղ ժողովրդավարական ընդվզում ա ու պետք ա աջակցել։ Լուսանկարներից երեւում է. հատվածներ կան, ուր դրոշների ծով է. քեմալիստները օգտվում են պահից։ Կոմունիստներին արդեն ղրաղ են քաշում։ Զգացմունքներից զատ արժի հասկանալ մի հատ, ինչ ա կատարվում այնտեղ։ Ու կարեւորը՝ ուր կարող ա տանի։ Օրինակ, ամենապարզը. ինչ հետեւանքներ կարող են լինել հայկական համայնքի համար։ Թե չե իրականությանը այդքան էլ հետաքրքիր չեն մեր զգացմունքները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել