Որ հայկական սերիալը հեռուստացույցով աչքովս ընկնում է, գլխավոր հերոսն անպայման մի շքեղ ջիփ պետք է ունենա: Չեմ զարմանում, որ այդ սերիալների սցենարիստներն ու դրանք ընտրած ռեժիսորներն ու պրոդյուսերներն էլ նույն գավառամիտ եւ չտես արժեհամակարգի կրողներ են ու նույն որակի աղբ են մատակարարում հատկապես երիտասարդ սերնդին: Բա որ մի քիչ էլ լսեք, թե ինչի՞ց են խոսում, ինչ փուչ ու քաղքենի թեմաներ են քննարկում այդ սերիալների հերոսները, մարդու մոտ երբեմն սրտխառնոց կարող է առաջանալ:
Մեզ անհրաժեշտ է մշակութային/արժեքների հեղափոխություն ու որքան շուտ, այնքան լավ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել