Կյանքից, ցավից, երկրից, տնտեսությունից, աշխարհաքաղաքականությունից անտեղյակ դեղնակտուցների քարոզարշավ է։ Ավելի անիրավասու պառլամենտ չի եղել անցյալում։ Նախկինները լկտի էին ու հարստահար, սրանք ցինիկ են ու ինքնասիրահար։ Նորից մեր նմաններն են զսպանակի դեր կատարելու։ Նորից մեր նմաններն են ստիպված սևերի ու սպիտակների ատելությունը մեղմելու, որովհետև դասակարգայինից ու ամեն տեսակի բաժանումներից բաձր են, մարդ են, հետո՝ քաղաքացի։

Սերն ու համերաշխությունն էլ, փաստորեն, հայտարարողների մանկական երազանքն էին, որ հօդս ցնդեցին։ Հիմա՝ և՛ քրեական տարրեր կան, որ կսպասեն իրենց ձերբակալվելու անվերջանալի հերթին, և՛ քաղաքական դեմքեր, որոնցով պիտի զբաղվեն ռազմական հակահետախուզությունն ու թրենդի մեջ գտնվող բրենդը՝ ԱԱԾ-ն։ Այդ էլ մենք ենք, այսինքն՝ մեր տեսակը։ Ուրիշ ումո՞վ են զբաղվելու։ Մենք ենք, որ ծծմբի պես չենք լուծվում։ Մեր նմանների մասին, հետո պատեհապաշտ մի սրիկա գիրք կգրի ու մրցանակ կստանա, մենք էլ կմնանք ինքներս մեզ հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել