Հավանաբար ինքներդ ձեզ շատ եք ասել, որ ձանձրանում եք։ Ձանձրալի է լինում ոչ միայն երկար հերթերի և խցանումների մեջ, այլ նաև մտերիմ մարդկանց ընկերակցությամբ կամ էլ ուրախ միջոցառման ժամանակ։ Ավելին՝ այս զգացողությունը մարդիկ հաճախ ունենում են նաև ժամադրությունների ժամանակ։ Ավելի հաճախ թվում է, որ հենց շրջապատն է ճնշում գործադրում և ստեղծում համապատասխան միջավայր, և դուք ոչ մի կապ չունեք։

Ձանձրույթը հաղթահարելու համար բավական է կյանք ներմուծել մի քիչ ուրախություն։ Ուրախությունը ստեղծվում է խաղի միջոցով։ Դրանք հետաքրքիր պատմություններ են, աճպարարություններ, հետաքրքիր հնարքներ և այն ամենը, ինչով դուք կցանկանայիք զբաղվել առանց շրջապատի ճնշումների։ Այսպես են համարում երեխաները և, իմիջիայլոց, նրանք ճիշտ են, իսկ ահա մեծահասակները խաղն աննորմալ երևույթ են համարում։

1. Ձանձրալի գործերը խաղ դարձրեք։ Փորձեք հետաքրքրվել այն ամենով, ինչը ձեր կամքին հակառակ են հանձնարարել։ Եռամսյակային զեկույց պատրաստելիս երևակայական դետեկտիվ խաղացեք, որտեղ դուք պետք է հայտնաբերեք «հանցագործի» սխալերը։ Ժամանակի ընթացքում դուք կսովորեք։

2. Խախտեք կանոնները։ Սա հատկապես վերաբերում է չգրված նորմերին և աշխատակազմի կանոններին։ Եթե ինչ-որ բան այն չգնա, դուք ուղղակի կարող եք ասել, որ տեղյակ չեք եղել։ Աստիճանաբար շարունակեք ձեզ այսպես պահել։ Եթե դուք անփոխարինելի աշխատակից եք, ապա բոլորը կսովորեն ձեր պահվածքին։

3. Փորձեք երեխաների հետ ավելի շատ շփվել։ Եթե անգամ դուք դեռ երեխաներ չունեք, դուք կարող եք շփվել ձեր ընկերների և ծանոթների երեխաների հետ։ Երեխաները միշտ գտնում են ուրախանալու առիթ, նրանք հազվադեպ են ձանձրանում։ Եթե նա ձանձրացել է, ապա նա անմիջապես որևէ զբաղմունք գտնի և կզբաղվի։ Ժամանակ անցկացնելու հիանալի միջոց է երեխայի հետ քայլելը՝ կատարելով նրա բոլոր պահանջները։

4. Գտեք մեկին, ում հետ հաճելի է շփվել։ Դա կարող է լինել մտերիմ ընկեր կամ աշխատակից, ամենակարևորը, որ հասկանաք միմյանց։ Զանգեք նրան կամ էլ գնացեք միասին քայլելու, և այդ մարդու հետ շփումը միանգամից կվերացնի ձեր ձանձրույթը։

5. Հետաքրքիր պատմությունների պաշար հավաքեք։ Եթե արարողությունը ձանձրալի է, իսկ մարդիկ՝ անուրախ, ապա կարելի է միջավայրի տրամադրությունը փոխել՝ որևէ հետաքրքիր պատմություն կամ փաստ պատմելով։ Սակայն հարկավոր է նախօրոք պատրաստվել, համացանցն էլ՝ ձեզ օգնական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել