Գազի սակագնի բարձրացման թոհուբոհի արանքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է նաև էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:
1. Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է 37-40 տոկոսով, այն դեպքում, երբ գազի սակագինը բարձրանում է 14 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազի օգտագործումը կազմում է 26 տոկոս: Այսինքն` գազի գնի բարձրացման պատճառով էլէկտրաէներգիան կարող է թանկանալ ընդամենը 2-3 տոկոսով:
2. "Հայաստանի Էլեկտրական ցանցեր" ընկերությունը ՉԻ ԴԻՄԵԼ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սակագնի վերանայման հարցով: Անհասկանալի է հանձնաժողովի մոտիցավիան:
3. Սակագնի վերանայման համար հաշվարկները չեն ներկայացվել ընկերության կողմից, անհասկանալի է հանձնաժողովի կողմից կատարած հիմնավորումը, երբ սակագնի վերանայման համար ներկայացվող հաշվարկ-հիմնավորման մեջ առկա են առևտրային բազմաթիվ գաղտնիքներ (աշխատավարձ, վարկերի մարման ծախսեր և այլն):
Արդյունքում, ռուսական պետական մի ընկերության համար չհաստատված գերշահույթի մի մասը հանձնաժողովը փոխանցում է ռուսական պետական մեկ այլ ընկերության:
Ի դեպ, սպառողները էլէկետրաէներգիայի սակագնի բարձրացման արդյուքնում տարեկան լրացուցիչ վճարելու են մոտ 100 մլն ԱՄՆ դոլար, իսկ գազի սակագնի բարձրացման արդյուքնում` 75 մլն ԱՄՆ դոլար:
Այնպես որ, ժողովրդին էլի գազ տվին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/400316083416190
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել