Այս փորձարկման մասին շշուկները սկսվել են տարածվել նախորդ ամսվանից։ Այն ժամանակ գիտնականները նախատեսում էին «դեռևս չփորձարկված միջոցով խաբել» Արևին, բայց պարզվեց, որ խոսքը գնում է այն մասին, թե արդյոք հնարավոր է արևային գեոինժիներիա տեխնիկական և տնտեսական տեսանկյուններից։

Սակայն այս միտքը ոգևորել է գիտնականների մեկ ուրիշ խմբի, ովքեր ցանկանում էին իրագործել այս գաղափարը և արդեն բավականին շատ փորձարկումներ էին կատարել արևային գեոինժիներիայի հետ կապված։ Նրանց 3 միլիոն դոլար արժողությամբ փորձակումը կարող է սկսվել արդեն մյուս տարի։

Նախագիծը Harvards Solar Geoengineering ծրագրի մի մասն է կազմում։ Նմանատիպ հետազոտությունների մեծ մասը հիմնված է համակարգչակին մոդելավորումների վրա, սակայն այս մեկն իրականացվելու է Երկրի մթնոլորտում։

Փորձի արդյունքում օդապարիկը բարձրանալու է 20 կմ և այնտեղից փոքրիկ աերոզոլային պարկ է բաց թողնելու, որը լցված է լինելու կալցիումի կարբոնատով։ Այն իրականացնելուց անմիջապես հետո միացությունը տարածվելու է 1 կմ երկարությամբ և 100 մետր լայնությամբ։ Այնուհետև օդապարիկը թռչելու է այդ տարածքով և վերլուծության է ենթարկելու ստացված տվյալները։

Գիտնականների նպատակն է պարզել՝ արդյոք մթնոլորտում առկա մասնիկները կարող են ազդել Արևի ճառագայթների վրա, թե ոչ։ Փորձը մասնակիորեն վերարտադրելու է 1991 թվականին Պինատուբո լեռան հրաբխի հետևանքները, որը հանգեցրել է 1883 թվականի Կրակատաու հրաբխի ժայթքումից հետո աերոզոլների ամենամեծ արտանետման։ Այդ ժամանակ մասնագետները գրանցել էին ջերմաստիճանի անկում 0.5°C-ով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել