«Բախտդ բերեց»․ այսպես են ասում այն մարդկան, ովքեր գտել են իրենց երազանքի աշխատանքը։ Բայց հավատացեք՝ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Օրինակ՝ մոդելի աշխատանքն այդքան էլ հեշտ չէ և ոչ միշտ է համապատասխան վարձատրվում, իսկ ցանկացած մասնագիտություն, որը կապված է ճանապարհորդությունների հետ, կարող է շատ հեշտ ձանձրացնել ձեզ։

Ձեզ ենք ներկայացնում մասնագիտություններ, որոնք որքան հզոր են, այնքան էլ ծանր են։

Մոդել

Հեշտ չէ սկսնակ մոդելների համար, քանի որ անգամ կատարյալ արտաքին տեսքը չի կարող խոստանալ աշխատանքի առկայություն։ Որոշ լուսանկարիչներ և դիզայներներ փորձում են նորեկ մոդելներին անվճար աշխատեցնել՝ կարծելով, որ իրենց հետ աշխատանքը քիչ հայտնի մոդելի համար բավականաչափ փոխհատուցում է։ Հաճախ, որպես վարձատրություն, նրանց տալիս են հագուստ և աքսեսուարներ, ինչն, իհարկե, վատ չէ, սակայն դրանցով չես կարող վճարել հաշիվները։

Շեֆ խոհարար

Բոլոր խոհարարներին, այդ թվում նաև՝ աստղային շեֆ խոհարարին կարելի է համեմատել զինվորների հետ, քանի որ նրանք ցուցաբերում են անհավանական դիմադրողականություն և աշխատում են կյանքի և առողջության համար վտանգավոր պայմաններում։ Խոհարարն աշխատանքի է անցնում մինչև ռեստորանի բացվելը և աշխատանքը վերջացնում է վերջին հյուրի գնալուց հետո։ Այս աշխատանքը մի շարք վտանգներ է պարունակում՝ կտրվածքներ, այրոցներ, ձեռքերը հաճախ լվանալու պատճառով հնարավոր է առաջանա նաև շփումային դերմատիտ և այլն։

Երաժիշտ

Երաժշտական օլիմպոսի ուղին բավականին բարդ է, և ոչ բոլորն են դառնում համաշխարհային աստղ։ Բոլոր այս հաջողակ մարդկանց միավորում է մի բան․ մասնագիտության սկզբում նրանք ստիպված են լինում ելույթ ունենալ բոլոր հավանական վայրերում, իսկ հաճախ էլ նրանք ստիպված են լինում կատարել ոչ այն կատարումները, որոնք իրենք են ցանկանում։

Երաժիշտները հանգստյան օրեր չունեն։ Նրանք չարչարվում են բոլոր տոն և հանգստյան օրերին և ռիսկի են դիմում շատ ծանրաբեռնվածությունների պատճառով կորցնել ամեն ինչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել