Ինչպես հայտնում է BBC-ն, յոթամյա փոքրիկը, ով ուսումնասիրում է խաղալիքներ, ճանաչվել է YouTube-ի ամենաբարձր վարձատրվող աստղ՝ 22 միլիոն դոլար հոնորարով։

Forbes ամսագիրը պարզել է, որ Ռայանի ToysReview ալիքը 5000 դոլարով անցել է Ջեյք Փոլին։ Երրորդ տեղում է Dude Perfect-ը՝ 20 միլիոն դոլարով։

Ռայանը գրեթե ամեն օր հրապարակում է տեսահոլովակներ, և նրանցից մեկը՝ Ռայանի դեմքով հսկայական կապույտ ձվի մասին, կիրակի օրվանից ունեցել է միլիոնից ավելի դիտումներ։ Ռայանի եկամուտն անցած տարվա համեմատ, չհաշված հարկերն ու փաստաբանների կամ գործակալների ծախսերը, կրկնապատկվել է։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու են երեխաները սիրում նայել նրա հոլովակը, Ռայանը, ով արդեն ութ տարեկան է, պատասխանում է․ 

«Քանի որ ես զվարճանում եմ և ծիծաղեցնում եմ»։

Ալիքը ստեղծել են Ռայանի ծնողները 2015 թվականին։ Նրա տեսահոլովակներն ունեցել են գրեթե 26 միլիարդ դիտում, իսկ հետևորդների քանակը հասնում է 17,3 միլիոնի։ Ամբողջ եկամուտը, բացի 1 միլիոնից, նա ստացել է հոլովակից առաջ ցուցադրված գովազդից, իսկ մնացած մեկ միլիոնը՝ հովանավորվող կոնտենտից։

Քանի որ նա դեռ երեխա է, եկամտի 15 %-ը գնում է բանկային հաշվին, և նա կարող է դա ստանալ միայն մեծանալուց հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել