Պարզվում է Թուրքիայում կատարվող դեպքերի վերաբերյալ բուռն քննարկումներ կան նաև հայկական սոց.ցանցերում: Մի քանի տեղ կարդացի մոտավորապես այսպիսի միտք` «ես չեմ ընդունում ձեր հումանիզմը»:
Հումանիզմը երևի սխա՞լ են հասկանում: Հումանիզմը մայր թերեզայությունը չէ, հումանիզմն ընդամենը մարդուն մարդ համարելն է:
Հայ ազգը Ցեղասպանություն ապրած ազգ է, ուստի հատուկ ցանկացա շեշտել հետևյալը:
Ցեղասպանության փորձագետները նստում և ուսումնասիրում են այն նախադրյալները, որոնք բերում են նման աղետի: Ցեղասպանության փուլերից մեկը կոչվում է dehumanization, այսինքն, երբ դիմացինին այլևս մարդ չես համարում: Ռազմի դաշտում այս ֆենոմենը հոգեբանական տեսանկյունից լուրջ ուսումնասիրված է, և, օրինակ, զինվորին երկարաժամկետ չեն թողնում մարտնչել, քանի որ նրա մոտ սկսվում է այս էտապը:Սրա հոգեբանությունը խիստ վտանգավոր է համարվում:
Մարտի դաշտում հասկանում եմ այս երևույթը, պետական ցեղասպան քաղաքականության ժամանակ նույնպես հասկանում եմ այս պրոցեսը, բայց որ ֆեյսբուկում նման պրոցես կա հայերի մոտ, ինձ համար մտահոգիչ է:
Ես չեմ ցանկանում, որ իմ ազգի մոտ նման պրոցեսներ սկսեն` ցեղասպանության էտապներից մեկը չեմ ուզում շուրջս տեսնել:

ՀԳ
Վանի երկրաշարժի օրերին, ես այստեղ չէի /ճիշտն ասած, համարյա Վանում էի/
Ենթադրում եմ, որ այն ժամանակ էլ են նման քննարկումներ եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել