Եկեք մի օր էլ մեր լրատվականներից ես բողոքեմ: Մի վատ բան եմ նկատել, որի առնչությամբ կուզեմ կիսվել բոլորիդ հետ: Մեր լրատվականները, չեն լուսաբանում որևէ բիզնես կազմակերպության կազմակերպված միջոցառում, երբ այդ կազմակերպությունը նրանց հովանավորը չի: Ասենք եթե Յոքոմը իքս կայքին չի հովանավորում, նրա արած լավ ակցիան չեն գրի, որովհետև մեր լրատվականները դրան ասում են «Գովազդային ա»: Դա կգրեն մենակ են կայքերը, որոնց հետ Յուքոմը էս դեպքում աշխատում ա:
Բայց եթե հանկարծ Սնիկեռսի ֆիռման երկու հատ սևամորթի պզիկով սպիտակամորթ սարքի, մեր սաղ կայքերը կգրեն ու կգովան սնիկեռսին, որովհետև դա արտասահմանյան ընկերություն ա: Այսինքն մեր իսկ տեղական ընկերությունների արածների մասին չեն գրի, որովհետև «Գովազդային ա» իսկ իրանց դրա համար մեջը փող չկա, իսկ սնիկեռսինը, որի մեջ էլի փող չկա, կգրեն: Սա մեկ, որը տհաճ ա ինձ:
Երկրորդ, մեր լրևատվականները մեծ հաճույքով հղում են տալիս արտասահմանյան ԶԼՄ-ներին, բայց չեն սիրում հղում անել իրենց տեղական գործընկերներին: Սա Եվս առկա իրողություն է, ու որը ևս տհաճ է: Սա լրագրողներին չի վերաբերվում, դրա համար եմ գրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3019724387494
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել