
Սա իսկապես շատ հետաքրքիր հոգեբանական թեստ է: Ընտրեք այս ուրվագծերից մեկը, որը, ձեր կարծիքով, տարիքով ամենամեծն է:
№ 1
Դուք ռեալիստ մարդ եք: Համառ չեք, միշտ բաց եք նոր բաների առջև: Որպես կանոն, չեք փոխում ձեր համոզմունքներն ու սկզբունքները: Սիրում եք ուսումնասիրել նոր բաներ: Դուք ինքնազարգացման ուղու վրա եք:
№ 2
Երբ ձեր գլխում ինչ-որ միտք է ծագում, դուք ամուր կառչում եք այդ մտքից և ոչ մի դեպքում չեք հրաժարվում դրանից: Որոշ մարդիկ կարծում են, թե դուք համառ մարդ եք, և ձեզ հետ դժվար է համագործակցել: Երբ ինչ-որ գաղափար եք ունենում, ամեն ինչ անում եք այն իրականություն դարձնելու համար, սակայն չմտածեք, թե դա վատ գիծ է. ճիշտ հակառակը:
№ 3
Ունեք ունիկալ մտածելակերպ: Ձեր անհավանական երևակայության շնորհիվ ունենում եք այնպիսի մտքեր, որ ուրիշ ոչ մեկը չի կարող ունենալ: Ցավոք, ձեր խենթ մտքերը ոչ բոլորին են հասկանալի: Երբեմն հանճարը գլխի էլ չի ընկնում, որ նա հանճար է, այդպես չէ՞:
№4
Դուք չեք սիրում շատ մտածել, որովհետև չեք ուզում բարդացնել ձեր կյանքը: Նախընտրում եք ապրել պարզ և հանգիստ կենսակերպով: Դուք առաջնորդվում եք ոչ թե գլխով, այլ սրտով: Անկեղծ և ճշտախոս մարդ եք: