Անկասկած, մեր մայրիկները և տատիկները մի շարք ոլորտներից իմաստուն խորհուրդներ կարող են տալ, սակայն դրանք կիրառելուց առաջ հարկավոր է լավ ծանր ու թեթև անել, հատկապես եթե խորհուրդները վերաբերում են երեխաներին։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնց պետք չէ հետևել։

Երեխայի ջերմաստիճանը գցելու համար հարկավոր է նրան բարուր անել

Առաջ մենք հաճախ էինք լսում, որ երեխայի ջերմաստիճանն ընկել է, և հարկավոր է բարուր անել։ Սակայն այդպես չի կարելի անել, քանի որ մաշկն ավելի լավ է կարգավորում ջերմափոխանակությունը։ Իսկ եթե փոքրիկին շատ տաք հագցնեք, ապա ջերմաստիճանը կա՛մ ընդհանրապես չի իջնի, կամ էլ կբարձրանա։

Բժիշկները խորհուրդ են տալիս

  • Երեխայի ճակատին խոնավ և սառը անձեռոցիկ դնել,
  • Երեխային շատ հեղուկ տալ,
  • Օդափոխել սենյակը։

Հիվանդության ժամանակ չի կարելի լողացնել փոքրիկին

Առաջ կարծում էին, որ հիվանդության ժամանակ երեխային չի կարելի լողացնել, սակայն դրանից հետո շատ բան է փոխվել․ սենյակներն ու լոգարանները ավելի հարմարավետ ու տաք են դարձլ։

Բժիշկներն ասում են, որ հիվանդության ժամանակ կարելի է երեխային լողացնել, սակայն նրա մարմնի ջերմաստիճանը պետք է 37,5°С-ից ցածր լինի։

Որպեսզի երեխայի մազերն ավելի հաստ ու խիտ լինեն, հարկավոր է սափրել այն

Կա տարածված մի կարծիք, որի համաձայն՝ եթե նորածինը կարճ մազեր ունի, ապա հարկավոր է սափրել այն, որպեսզի նրանք ավելի խիտ դառնան և ավելի արագ աճեն։

Սակայն այս կարծիքը մոլորություն է։ Ո՛չ երեխայի, ոչ էլ մեծահասակների մազերը սափրելուց հետո ավելի խիտ չեն դառնա։ Մազարմատները մաշկի մակերեսին մի քանի միլիմետր ներքև են տեղակայված, և այն ամենը, ինչ տեղի է ունենում ավելի վերև, ոչ մի կերպ չի ազդում նրանց վրա։

Այրվածքները հարկավոր է յուղով մշակել

Այս միֆը բավականին հին է, և շատերը կուրորեն հավատում են նրան։ Իսկ ինչո՞ւ չի կարելի այրվածքը յուղով մշակել։

Այրվածքի վրա յուղ լցնելով դուք այն ծածկում եք անթափանց ծածկույթով, որը թույլ չի տա մաշկին սառչել, և կխանգարի բուժող նյութերին ներթափանցել մաշկի մեջ։ Իսկ սա նշանակում է, որ յուղն ինչ-որ մի կերպ հարկավոր է հեռացնել մաշկից և ավելորդ անգամ վնասել մաշկը։

Բժիշկները խորհուրդ են տալիս․

  • Այրված հատվածը պահել ջրի տակ,
  • Ցավազրկող խմել,
  • Այրուքի համար նախատեսված դեղ քսել։
  • Այնուհետև անպայման դիմել բժշկի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել