Պղպեղը, լիմոնն ու աղն օգտագործվում են ոչ միայն որպես համեմունքներ, որոնք ավելացվում են աղցանների և ուտեստների մեջ, այլև հրաշալի բուժիչ հատկություններ ունեն։

Կոկորդի ցավ

Ազատվեք կոկորդի ցավից խառնելով 1 ճ/գ լիմոնի թարմ հյութը, կես թեյի գդալ աղացած սև պղպեղը և 1 թ/գ ծովային աղը մեկ բաժակ տաք ջրի մեջ։

Ողողեք օրական մի քանի անգամ, որպեսզի թեթևացնեք ցավն ու կանխեք հազը։

Փակ քիթ

Հավասար քանակությամբ խառնեք սև պղպեղը, դարչինը, քիմիոնն ու հիլի սերմերը հավանգի մեջ (կամ բլենդերի աղացի մասով), մինչև որ փոշի դառնա։ Անմիջապես հոտոտեք խառնուրդը։

Լեղապարկի քարերի հեռացում

Վերցրեք 300 մլ ձիթապտղի յուղ և մեկ լիմոն, ավելացրեք սև պղպեղ։

Ստոմատիտ

Բերանի լորձաթաղանթը բուժելու համար մեկ ճաշի գդալ հիմալայան աղն ավելացրեք տաք ջրով բաժակի մեջ և ողողեք բերանն ամեն հաց ուտելուց հետո։

Քաշի կորուստ

Եթե ցանկանում եք արագացնել նյութափոխանակությունը, ¼ թեյի գդալ աղացած սև պղպեղ, 2 ճաշի գդալ լիմոնի հյութ և մեկ ճաշի գդալ մեղր ավելացրեք մեկ բաժակ տաք ջրի մեջ։

Սրտխառնոց

Խառնեք մեկ ճաշի գդալ թարմ լիմոնի հյութը և մեկ թեյի գդալ սև պղպեղը մեկ բաժակ տաք ջրի մեջ։ Խմեք դանդաղ, մինչև որ ձեզ լավ կզգաք։

Ասթմայի նոպա

10 պղպեղահատիկ, 2 մեխակի հատիկ և ռեհանի 15 տերև ավելացրեք եռացրած ջրի մեջ։ Եփեք 15 րոպե և լցրեք կափարիչով ապակե ամանի մեջ։

Սառելուց հետո ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր։

Ատամի ցավ

Կես թ/գ աղացած սև պղպեղը և նույնքան մեխակի յուղը խառնեք իրար և քսեք ցավող ատամի վրա։

Մրսածություն և գրիպ

Կես լիմոնը քամեք եռացրած ջրի մեջ և թողեք կես լիմոնի քամված կտորը եռացրած ջրի մեջ տասը րոպե։ Հանեք լիմոնը և մեկ ճաշի գդալ մեղր ավելացրեք։

Քթի արյունահոսություն

Բամբակի տամպոնը թաթախեք լիմոնի հյութի մեջ և դրեք քթանցքի մեջ։ Գլուխը դեպի հետ պահեք։ Արնահոսությունը կդադարի։

Ցանկացած միջոց ձեռնարկելուց առաջ դիմեք բժշկի խորհրդատվությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել