Երեխաները, ովքեր շատ ժամանակ են անցկացնում որովայնի վրա, ավելի լավ են քնում: Սրա մասին է վկայում 22 վեց ամսական երեխաների ուսումնասիրությունը: Եթե ծնողները նրանց հաճախ էին որովայնի վրա պառկեցնում, ապա նրանք ավելի ակտիվ էին օրվա ընթացքում և ավելի լավ էին քնում, գրում է The Daily Mail-ը:

Միչիգանի համալսարանի գիտնականների կարծիքով, օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվության անբավարար մակարդակը կարող է երեխայի քնի հետ կապված խնդիրներ առաջացնել: Որովայնի վրա դիրքը բավականին հոգնեցնող է երեխայի համար և կաշկանդում է նրա շարժումները:

Սակայն, արդյունքում զարգանում է մոտորիկան և երեխան ավելի արագ է տարիքային ցուցանիշներին հասնում:

Սա հնարավորություն է տալիս ավելի հեշտ յուրացնել լեզուն, սոցիալական հմտությունները և ապահովել երեխայի նորմալ քաշը: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ անմիջական կապ գոյություն ունի օրվա ընթացքում անբավարար ֆիզիկական ակտիվության, քնի տևողության կրճատման և գիշերը հաճախակի կերակրման միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել