Panorama.am-ը գրում է.

«Կարելի է ասել, ըստ էության ավարտվեց պաշտպանների բողոքների ներկայացումը»,-դատական նիստի ընդմիջմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ այսօր վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ վերսկսվել էր  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։

Օրբելյանը նշեց, որ դեռ դատախազության դիրքորոշմանը դեռ չեն անդրադարձել, որոշակի գործընթացներ դեռ չեն եղել։

Փաստաբանը կարծում է, որ ծավալի առումով ֆիզիկապես հնարավոր չէ այսօր որոշում կայացնել, հաջորդ նիստը, դատելով նախորդ նիստերի նշնակման տրամաբանությունից, ենթադրում է՝ կլինի վաղը։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել