Երեխաների պաշտպանությունն սկսվում է նրանց ծնողների պաշտպանությունից: Երբեք երեխան առողջ ու կայուն հոգեվիճակով չի մեծանա, երբ տեսնի անընդհատ նվաստացող, հաց մուրող ծնողներին: Իսկ այդպիսիք շատ են մեր հասարակության մեջ: Ես էսօր առաջինը շնորհավորում եմ ծնողներին, ովքեր, ամենածանր դժվարություններն ու չարիքները հաղթահարելով, կարող են գիտակից երեխա դաստիարակել, որը կա՛մ կձգտի փոխել այս ամենը, կա՛մ գոնե ամեն գնով հետ կվերադարձնի ծնողի` ամոթի, ստորացումների ու զրկանքների տարիները, որ հանուն իրեն են ծախսվել: Ու շնորհավորում եմ նաև էն երեխաներին, որ մի օր կապրեն բարեկեցիկ` մտածելով միայն կրթության ու կայունության մասին: Շնորհավորում եմ կուշտ փորով ուտելուն կարոտ էն երեխեքին, որ տերն են ամեն ինչի...
Հ.Գ. Աշխատանքի գալիս նկատեցի փողոցի անհոգ երեխեքին, կեղծ տոնակատարություններն ու չժպտացող ծնողներին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tvruiro/posts/10201461223117559
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել