Իմ մանուկ ժամանակ ամեն օր տոն էր:
Երեխաները իրոք սովորում էին ու հաճույքով գնում դպրոց:
Խաղում էին մանկական խաղեր, ոչ թե զոմբիանում համակարգիչների մոտ:
Ուտում էին էկոլոգիապես առողջ սնունդ:
Հագնում էին հասարակ շորեր, նույնիսկ ավագ քրոջ կամ եղբոր փոքրացած շորերը, ու դա ամոթ չէր:
Բոլորի ծնողները աշխատում էին ու ամեն տարի ամռանը իրենց երեխաներին տանում օդափոխվելու:
Ամեն ինչ հավասար էր գրեթե, համենայն դեպս չկային սոված ու անտուն մանուկներ...
Ես երջանիկ մանկություն եմ ունեցել ու կցանկանամ, որ յուրաքանչյուր երեխա մեծանա առողջ, ուրախ ու երջանիկ: Թող ձեր գեղեցիկ աչուկները երբեք տխուր ու թաց չլինեն: Դուք եք մեր ապագան... Ուզում եմ, որ մեր երեխաները իրոք ապրեն առողջ ու ապահով երկրում, որը, ցավոք, հիմա չկա...
Շնորհավոր ձեր տոնը, երեխեք ջան :*
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gayane.khachatryan.12/posts/496059880467556?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել