Աշխարհը շատ փոքր է, իսկ այն պնդումը, որ բոլոր հայտնի մարդիկ և հզոր ընտանիքները բարեկամներ են, հեռու չէ ճշմարիտ լինելուց։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստեր, որոնք ապացուցում են, որ բրիտանական թագավորական ընտանիքը բավականին շատ բարեկամներ ունի աստղերի շրջանում։

Անջելինա Ջոլի

2014 թվականին Անջելինա Ջոլին թագուհուց տիկնոջ կոչում է ստացել։ Պարզվում է, որ Ջոլին թագուհու բարեկամն է ֆրանսիական թագավոր Ֆիլիպ 2-րդի գծով։ Բացի այդ՝ դերասանուհին հեռակա կարգով բարեկամ է հերցոգ Կամիլ Կորլուոլսկուն։

Բիյոնսե

Երգչուհու և թագուհու ընդհանուր նախնին Հենրիխ 2-րդ Պլանտենգենտն է, որի ժառանգներից մեկը հատել է օվկիանոսը և հաստատվել ԱՄՆ-ի հարավում։

Կառա Դելևին

Նրա և թագուհու ընդհանուր նախնին Սթրաթմորի և Կինգխորնի 3-րդ կոմս Պատրիկ Լիոնն է եղել։ Նա թագուհու մայրական գծով 6-րդ սերնդի ապուպապն է, իսկ Կառա Դելևինի՝ 9-րդ սերնդի։

Թոմ Հենքս

Թոմ Հենքսը թագավորական ընտանիքի հետ կապված է ընդհանուր նախնի, բարոն Ուիլյամ Ֆիտց-Խյուով։ Արքայազն Ուիլյամը Հենքսի եղբայրն է 16-րդ սերնդով։

Բարաք Օբամա

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման նույնպես ընդհանուր նախնիներ ունի թագուհու հետ։ Նախնիներն անգլիացի արիստոկրատներ Ուիլյամ Ժերարն ու նրա կին Էլիզաբեթ Բայրոնն էին, որոնք ապրել են 15-րդ դարի վերջում և 16-րդ դարի սկզբում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել