Հեմոգլոբինն արյան կարևոր բաղկացուցիչն է։ Այն շատ բարդ սպիտակուց է, որի բաղադրության մեջ մետաղ կա։ Եթե մարդու մոտ ցածր է հեմոգլոբինի մակարդակը, ապա այն կարող է լուրջ հիվանդության՝ անեմիայի պատճառ դառնալ։ Ավելին՝ քրոնիկ հոգնածությունը, գլխապտույտը, քնկոտությունը և ապատիան նույնպես հեմոգլոբինի ցածր լինելու նախանշաններ կարող են լինել։

Առողջությունը պահպանելու և հեմոգլոբինի մակարդակը բարձր պահելու համար ձեր սննդակարգի մեջ որոշակի փոփոխություն է պետք անել և այնտեղ ավելացնել միս, ծովամթերք, սունկ, նուռ, հալվա և ծովային կաղամբ։

Հալվա

Որքան էլ տարօրինակ լինի, բայց այս հասարակ սնունդը կարող է բարձրացնել ձեր հեմոգլոբինը։ Ամենաօգտակարը քունջութի սերմից պատրաստված հալվան է, չնայած որ ավելի հեշտ է արևածաղկի սերմից պատրաստված հալվա գտնելը։ Այն նույնպես կարող է բարձրացնել հեմոգլոբինը։

Միս

Հայտնի է, որ կենդանական սպիտակուցն արյան բջիջներին արդյունավետորեն օգնում է վերականգնվել և ավելի լավ աշխատել։ Բացի այդ՝ մսի մեջ առկա երկաթի մոտ 20%-ը յուրացվում է մարդու կողմից, ինչը շատ լավ արդյունք է։

Չորացրած սունկ

Սունկն ինքնուրույն չի կարող երկաթի աղբյուր հանդիսանալ, սակայն արդյուանվետորեն օգնում է օրգանիզմին պահպանել այն։ Միևնույն ժամանակ հարկավոր չէ կիլոգրամներով սունկ ուտել։ Կբավականացնի նաև օրեկան 50 գ չորացրած սունկը։

Նուռ

Նրա օգտակարության մասին բոլորը գիտեն։ Դա հատկապես վերաբերում է արյան մեջ երկաթի քանակի բարձրացմանը։ Ցանկալի է օգտագործել թարմ նուռ կամ էլ նրանից պատրաստված հյութ։

Ստամոքսի հետ խնդիր ունեցողներին խորհուրդ չի տրվում շատ օգտագործել այն, որպեսզի այն ավելի չվատանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել