Չինացի գիտնականները պարզել են, որ ցուրտը այն հիմնական բնական գործոնն է, որը խաթարում է մարդու առողջությունը և կարող է հանգեցնել մահվան:
Նրանք վերլուծել են Չինաստանի ավելի քան 270 քաղաքներում 2013-2015թթ. ընկած ժամանակահատվածում գրանցված ավելի քան 1.8 միլիոն բնական մահվան դեպքեր:
Պարզվել է, որ շատ դեպքերում մահվան դեպքը միանշանակ կապ է ունեցել ցածր ջերմաստիճանային պայմանների հետ:
Փաստն այն է, որ ցուրտը բացասաբար է ազդում սրտանոթային համակարգի վրա, հանգեցնում է մարդու ավտոնոմ նյարդային համակարգի փոփոխությունների, ազդում է արյան ճնշման վրա և բորբոքային պրոցեսներ է առաջացնում:
Հետազոտողները մարդու օրգանիզմի համար լավագույն ջերմաստիճան են համարել 22.8 աստիճանն ըստ Ցելսիուսի, որի դեպքում հիվանդանալու վտանգը դառնում է նվազագույն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել