Armlur.am-ը գրում է.

Հայաստանում վերջին մի քանի ամիսներին անշարժ գույքի շուկան ավելի է ակտիվացել: Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: 
Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ մինչեւ Ամանոր դրանք ավելի են բարձրանալու: Պատճառը վերջին շրջանում անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի աճն է: Անշարժ գույքի գործակալների խոսքերով` Հայաստանում բնակարաններ ձեռք բերելով հետաքրքրված են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները: Պաշտոնական վիճակագրության տվյալներով` այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Միայն Էրեբունի վարչական շրջանում է բնակարանի մեկ քմ-ն հոկտեմբերին պահպանել սեպտեմբեր ամսվա գնի մակարդակը. Էրեբունիում ե՛ւ սեպտեմբերին, ե՛ւ հոկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն կազմել է 260 հազար 800 դրամ: Իսկ ահա կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերին բնակարանի մեկ քմ գերազանցում է շուրջ 1100 դոլարը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` կենտրոնում բնակարանի մեկ քմ հոկտեմբերին վաճառվել է 560 հազար 600 դրամ, մինչդեռ սեպտեմբերին այն կազմել է 552 հազար դրամով: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում 8600 դրամով թանկացել է: Համաձայնեք, որ բնակարանի այսչափ թանկացումը մեկ ամսվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է շատ բարվոք համարվելուց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել