Նախընտրական այս քաշքշուկի ֆոնին կարիք կա ևս մեկ անգամ անդրադառնալու այն հարցադրմանը, թե արդյոք եղել է հեղափոխություն, թե այնուամենայնիվ արտահերթ իշխանափոխություն է եղել:

Մեզ հայտնի բոլոր հեղափոխությունների ժամանակ դրանց մասնակիցները չեն էլ գիտակցել, որ հեղափոխություն են անում: Այդ գնահատականը հետո է տրվել, երբ հասկացել են, որ խորքային փոփոխություններ են կատարվել հասարակությունների կյանքում:

Երբ ֆրանսիական հեղափոխության 200 ամյակի տոնակատարության ժամանակ Չինաստանի ղեկավարներից մեկին խնդրել են կարծիք հայտնել, ասել է, որ վաղ է դրա համար, դեռ քիչ ժամանակ է անցել: Դա չինական մտածողություն է, իսկ Ֆրանսիայում վաղուց են հասկացել, որ եղել է հեղափոխություն. քաղաքացու իրավունքների հռչակագիրը փոխել է սշխարհը:: Ֆրանսիացիները որոշել էին, որ իրենք են իրենց ճակատագիրը որոշելու, այլ ոչ թե թագավորն ու ազնվականները ծագման իրավունքով: Դա հասկացել է նաև ողջ առաջավոր մարդկությունը և ֆրանսիան հեղափոխությունը կոչել են Մեծ Հեղափոխություն: Դա

Ռուսական հեղափոխությեւնն էլ է եղել Մեծ: Ճիշտ է, սէվետական էքսպերիմենտը վերջում ձախողվել է, սակայն առաջավոր երկրները դասեր են քաղել ու դեմքով շրջվել են դեպի ժողովուրդը: "Սոցիալական պետություն" հասկացողությունը դրա պատճառով է առաջացել:

Այսօնքն ցանկացած իշխանափոխություն, որը զսնգվսծների միջամտության արդյունքում է տեղի ունենեւմ, իր արդյունքներով է կարող գնահատվռլ որպես հեղափոխություն, կամ իշխանափոխություն:

Հայաստանը փոքր երկիր է, մենք 21-րդ դարում ենք ապրում, բայց մենք էլ կարող ենք ունենալ հեղափոխություն, որը կշրջի մեր կյանքը, այսինքն գիտակցված մի բեկումնային փոփոխությունը, որն իր արդյունքներով, ազդեցությամբ ու հետևանքներով կգնահատվի որպես հեղափոխություն:

Այս նախենտրական ելույթներն եւ վեճերը ցեւյց են տալիս, որ այն, ինչ եղել է, հեցափոխություն չէր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել