Ճամփան մեր երկրի մռայլ է ու մութ,
Տխուր է ներկան, դժգույն՝ ապագան,
Սև ամպն է փակել մեր երկինքը լուրթ,
ԻՍԿ ՄԵՆՔ ԳՆԵԼ ԵՆՔ ԵՐԿՈՒ ԶՈՒԳԱՐԱՆ։
Գաղթում են երկրից ահել ու ջահել,
Այլ տեղ են փնտրում իրենց կացարան,
Ով մնացել է, կարող է ...ել
Ի ՄԵՋ ԷՆ ԵՐԿՈՒ ՇՔԵՂ ԶՈՒԳԱՐԱՆ։
Կարկուտը գյուղի հանդերն է ծեծել,
Խաբար չէր գլուխը կառավարության.
Նազիր-վեզիրը բան էին մտածել՝
ԵՐԿԻՐ ՆԵՐԿՐԵԼ ԵՐԿՈՒ ԶՈՒԳԱՐԱՆ։
Տուրիստը պիտի քամակը պատռի,
Որ թանկ տոմս առնի, թռնի Հայաստան,
Ու յուր թոռներին հետո կպատմի
ԹԵ ՈՆՑ ԷՐ ...ԵԼ ՀԱՅՈՑ ԶՈՒԳԱՐԱՆ։
Մարդիկ ջանում են կոպեկ վաստակել,
Մի կերպ հոգ տանել իրենց առօրյան,
Ոմանց տանձին չէ, շատ են հաբռգել.
ՄԵՐ ՍԵՎ ՀԱԼ, ՍՐԱՆՑ ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆ...
Նյութի աղբյուր՝ http://ovanitas.livejournal.com/72106.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել