Նյու Յորքի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները կարևոր հայտնագործություն են կատարել։Նրանք կարողացել են ապացուցել տարիների ընթացքում մազերի աճի դանդաղեցման և Sonic Hedgehog (SHH) ազդանշանայի ուղու բջիջների միջև առկա կապը, որը ակտիվացնում է նույնանուն գենոմը։ Գիտնականների կարծիքով ազդանշանային ուղու վրա ազդելու միջոցով հնարավոր է կրկին մազեր աճեցնել՝ անգամ բացարձակապես ճաղատ գլխի վրա։
Ամերիկյան Դերմատոլոգիայի ակադեմիայի տվյալներով տղամարդկանց մոտավորապես 25%-ը 25 տարեկանից սկսում է ճաղատանալ։ Կանայք նույնպես տառապուն են սրանով՝ նրանց 40% արդեն 40 տարեկանում տառապում է մազաթափությամբ։
Հետազոտության արդյունքում գիտնականներին հաջողվել է մաշկի վնասված մակերևույթի վրա մազ աճեցնել։ Աճը ակտիվացնելու համար նրանք ազդել են SHH ուղու վրա։

Գիտնականների ուսումնասիրության առարկան լաբորոտոր մկների վնասված մաշկն է եղել։ Մայումի Իտոի գլխավորած խումբը ակտիվացրել է SHH ազդանշանային ուղին, որպեսզի կապ հաստատի բջիջների միջև։ Հետազոտության տվյալների համաձայն՝ մազերի աճը սկսվել է 4 շաբաթ անց, արմատները և ձևավորումը սկսվել է փորձարկումը սկսելուց 9 շաբաթ անց։
Գիտնականները հուսով են, որ նոր տվյալները կօգնեն գործող դեղամիջոց գտնել՝ մազերի աճը վերականգնելու համար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել