Վագրի գլուխ

Դուք շատ պրակտիկ մտածելակերպ ունեք, սիրում եք ամեն բան վերլուծել, կշռադատել: Դուք մեծագույն հաջողությունների եք հասնում այն  բնագավառներում, որոնք կենտրոնացում և ուշադրություն են պահանջում:

Հաճախ համառ եք, չեք գնում զիջումների և ուզում եք, որ ամեն բան ձեր ասածով լինի: Նման պահերի վատ չի լինի ականջ դնել կողքինների ասածներին, դա կնպաստի ձեր ինքնզարգացմանը:

Դուք չեք սիրում լքել ձեր հարմարավետության գոտին, տանել չեք կարողանում անակնկալներ: Հաճախ վախենում եք ապագայից, քանի որ այն անկանխատեսելի է:

Ծառի ճյուղից կախված կապիկ

Դուք ստեղծագործական միտք ունեք, միշտ լի եք օրիգինալ և հետաքրքիր մտքերով: Հարկավոր է խիզախել և դրանք ի կատար գործել, ինչի համար դուք նախ և առաւ պետք է ինքնակապմակերպվեք: Հաճախ ժամանակ չեք ունենում, կազմակերպվածության հետ որոշակի խնդիրներ ունեք, ինչպես և ստեղծագործ անհատների մեծամասնությունը:

Դուք ունակ եք լուծել ցանկացած խնդիր, որքան էլ ծանր իրավիճակում չհայտնվեք: Ձեր վառ երևակայությունն ու ճկուն միտքը մշտապես օգնում ենք ելք գտնել:

Երբեմն լավ կլինի ուշադրություն դարձնեք, թե ինչ է կտարվում ձեր շուրջ: Սեփական աշխարհում ապրելը միշտ չէ լավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել