Նույնիսկ Աշոտյանի հանդեպ ունեցած խորը հակակրանքի պարագայում պիտի խոստովանեմ, որ երեկվա դեբատում Աշոտյանը կրեց ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանին թե՛ բովանդակային, թե՛ մանյովրային առումով:

ՔՊ-ն ներսից իմացողները գիտեն, որ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի արտաքին գործերի դե ֆակտո նախարարն ա, ու բոլոր հարցերը նախարարությունում կարգավորվում ա Ռուբինյանի միջոցով, էդ թվում՝ կապը կառավարության ու երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Զոհրաբ Մնացականյանը գուցե լավ դիվանագետ ա, բայց երկրորդական պլանում ա գտնվում: Փաստացի ստացվումա, որ մեր ԱԳՆ-ը ղեկավարում ա մի մարդ, ով ոչ միայն դիվանագիտական էթիկային չի տիրապետում, այլև ինքնաարտահայտման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:

Երեկ Ռուբինյանը փաստացի կրկնեց Սասուն Միքայելյանի ասածը, թե հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան հերոսամարտը: Էս միտքը երկու անգամ կրկնեց: Եթե իրոք էդպես ա կարծում, ուրեմն՝ պարզաբանումներ պիտի տա, իսկ եթե շփոթվել ու սխալ ա ձևակերպել միտքը, հրաժարական պիտի տա, որովհետև սովորական նախադասություն ձևակերպել չկարողացող անձը դիվանագիտության մեջ անելիք չունի:

Պարոն Փաշինյան, էս ո՞ւմ եք վստահել ԱԳ փոխնախարարի պաշտոնը, էս սիրողական մակարդակով պետության ղեկավարելու գործելաոճով ո՞ւր ենք հասնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել