Ցավով ենք նկատում, որ ոմանք «խոսքի ազատություն» ասելիս հասկանում են միայն այն, ինչն իրենք են ասում, և ոչ թե այն, ինչ դիմացինն է ասում։ Եթե ընդունում ես իր ասածն ու անել ցանկացածը, խոսքի ազատության «արժեքի» կրող ես, իսկ եթե ասում ես քո կարծիքը, որը իր տեսակետին չի համապատասխանում, հայտարարվում ես հակադեմոկրատ։ Ի մասնավորի այս տրամադրությունն է առկա այն կառույցներում, որոնց թվում է, թե իրենք են աշխարհի միակ տերերը, ուրեմն եթե այդպես է, բոլորը պարտավոր են անելու այն, ինչը ոչ թե թելադրանք է, այլ՝ պարտադրանք։ Այսու ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի հոդված, որի հեղինակը՝ ՍԻՄ փոխնախագահ, բանաստեղծ` ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է, որն իր ձայնն է բարձրացրել ընդդեմ նման «խոսքի ազատության»։

Իրավունք Թերթ 
Ուրբաթ, 31 Մայիս 2013 00:00 

ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՄԵՐ ՀԱՅ ԱՍՏԾՈՒՆ

Վերջերս հանրությանը հասանելի դարձած ԱՄՆ Պետդեպի զեկույցն անդրադարձել Էր նաեւ Հայաստանում առկա խնդիրներին: Եվ որքան էլ սովորական է դարձել այդ երկրի` արդեն որպես կանոն դարձած միջամտությունը` մեր անկախ երկրում տեղի ունեցող իրադարձություններին` լինեն դրանք պետական կառույցներ, թե` հասարակական հատված, այնուամենայնիվ տարօրինակ է ցինիզմի այն առանձնահատկությունը, որով արդեն բացեիբաց պետական մակարդակով փորձում են իրենց քթերը խոթել հայ հասարակության սրբության սրբոց Առաքելական սուրբ եկեղեցի:
Առանձնացնելով ՀՀ սահմանդրությամբ Հայ առաքելական եկեղեցուն վերապահված բացառիկ նշանակությունը` որպես ազգային եկեղեցու, սեփական արտադրության աղանդավորների համար ողբ կապելով եւ մի առանձին գորովանքով` անամոթաբար նրանց ու նրանց սպասարկող, իր ազդեցության ոլորտի գործակալներին փեշի տակ առնելով` Պետդեպը հիմա էլ փորձում է կաշկանդել հայաստանյան ազատ խոսքի առաջամարտիկ «Իրավունք» թերթի աշխատանքները, ինչպես նաեւ ՍԻՄ կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանի` ժողովրդի կողմից պատգամով վերապահված աշխատանքներին գնահատական տալու միտում դրսեւորելով, ԱՄՆ-ի կողմից պերսոնա նոն գրատա ճանաչում, լոկ այն պատճառով, որ պատգամավորը այսպես կոչված «Կյանքի խոսքին» անվանել է ապօրինի, հակասահմանադրական տոտալիտար աղանդ եւ հայտարությամբ հանդես եկել:
Ի՞նչ կարելի է ասել այս մասին, մի կողմ թողնելով այդ երկրի քաղաքականությունը իրականացնողների ազատ խոսքին առնչվող ընտրողաբար մոտեցման այս դեպքը` եւս ասենք այն, որ գնահատելով այդ երկրի խուռներամ եւ տարատեսակ մշակույթների վերաձուլումից ստեղծված հոգեւոր-մշակութային հիբրիդը` մենք բնավ մեզ իրավունք չենք վերապահել քննադատել այն, եւ քավ լիցի, ուղղորդել նրանց: Յուրաքանչյուր ազգ արժանի է նրան, ինչ ստեղծել է, եւ քանի որ Ամերիկայի դեպքում ազգ կոչված հասկացողությունը անըմբռնելի է, ապա այդ երկրի քաղաքական վերնախավում գտնվող պսեւդո ազատական դիկտատորները սեփական ճենճում տապակվելու, եւ ինչու չէ, նաեւ հազարամյակների մշակույթ ունեցող երկրներից ընդօրինակելու եւ սովորելու փոխարեն, նպատակադրված փորձում են քանդել այն, ինչը ազգային է ու ձեռք է բերվել հազարամյակներ շարունակ, այն, ինչը Աստծո կամոք ծվարել է մեր հոգիներում: 
Ի վերջո, ի՞նչ են ուզում մեզնից համաշխարհային իշխանությանը տենչացող խառնածինները, մենք չունենք էներգակիրների եւ հարստության հումք հանդիսացող այլ հսկայական պաշարներ, ինչի համար նրանք ասպատակել ու շարունակում են ստրկացնել եւ բնաջնջել պետություններ՝ խլացած մնալով միլիոնավոր մահկանացուների ապրելու իրավունքի աղերսներին: Երբեմն թվում է, թե Ամերիկայի Հյուսիսի եւ Հարավի քաղաքացիական պատերազմից հետո իլինոյսցի փայտահատ Էյբի Լինկոլնի կողմից հայտարարած ստրկատիրության ավարտը այդպես էլ չեկավ, հարյուր հազարավոր մարդկանց կյանքի գնով եւ պայքարի արդյունքում ձեռք բերված ազատությունը բռնաբարվեց եւ ուղղակի տրանսֆորմացվեց, եւ հիմա` շահի եւ իշխանության հասնելու դաժան պայքարում, արդեն ստրկացնում, շահագործում եւ սնանկացնում են ոչ թե անհատների, այլ` պետությունների ու մայրցամաքների…
Մենք չունենք էներգակիրներ, սակայն, ըստ ամենայնի, նրանք սարսափում են մեր ունեցած ամենագլխավոր գանձից` ոգեղենից, որի հոզորության արգասիքը կարող է լինել Արցախով սկիզբ առած հզոր Հայաստանի վերակերտումը, ու թերեւս, դրանից ելնելով է, որ շարունակելով երիտթուրք մասսոնական նախաձեռնությամբ իրականացված եւ իրականացվող ցեղասպանությունը` հասել են մեր ազգային ինքնգիտակցության սրբության սրբոցին` Հայի Աստծուն, Հայ առաքելական սուրբ եկեղեցուն` մեր յուրօրինակ մշակույթին: Իսկ որ մեր եկեղեցին դարեր շարունակ խորը հավատով կերտել է մշակույթ, իսկ մշակույթը` դեռեւս անհիշելի ժամանակներից իր ամբարած ազգապահպանման ոգին եւ բնազդը, մշակութային գանձերով հանդերձ, եկեղեցի դառնալով` վերափոխվել է ազգային ինքնագիտակցություն, դա, կարելի է ասել, քննարկման թեմա էլ չէ: 
Ահա այս իրողությունները եւ Հայաստանի այսօրվա իշխանության ազգային-պահպանողական քաղաքականությունն է, որ անհանգստացնում է ամեն գնով համաշխարհային տիրապետության ձգտող գլոբալիստներին եւ դրանց սերտաճած թուրքական թափթփուկներին: Իսկ նրանց տագնապի պատճառը հասկանալի է դառնում, երբ պարզվում է, թե ում են ուզում պաշտպանել եւ ումից: 
Երեւում է, իրոք, Հայաստանում վխտացող ազգադավերի, պղծակրոնների, հերձվածողների եւ սոդոմիստների գործերը այնքան էլ լավ չեն ընթանում, եւ նրանց սնուցող հիմնական ստնտուները հասկանում են, որ ժողովրդին չի կարելի խաբել մշտապես, եւ նա մի օր արթնանալու է: 
Ինչեւէ, պարզից էլ պարզ է, որ նրանք չեն ընկրկելու եւ շարունակելու են իրենց նպատակներին հասնելու համար օգտագործել տարատեսակ արթուրսիմոնյանների, արթուրսաքունցների, համասեռամոլների եւ այլ շան ծիծ կերածների, ում համար հայրենիք կոչածը ընդամենը տարածություն է իրենց աստվածամերժ գործունեությունը իրականացնելու համար: Մանավանդ, որ նրանց շատ դեպքերում` կամա թե ակամա, աջակցում են առաջին հայացքից նրանց հետ կարծես թե կապ չունեցող վայ-մտավորականներ, վայ-հոգեւորականներ եւ իշխանությանը սերտաճած տարատեսակ պատեհապաշտներ, ում հայրենիքը, ազգը այսրոպեական շահն է, եւ հանուն այդ շահի, ինչպես մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, երկրում գաղջ մթնոլորտի տարածումը, քանի որ արդեն վիրտուոզ տիրապետում են պղտոր ջրում հեշտ ձուկ բռնելու գործընթացին:
Սակայն, գրեթե միշտ պղտոր ջրերերին եւ գաղջ մթնոլորտներին փոխարինելու են գալիս զուլալությունը եւ սերը: Եվ ինչքան էլ փորձեն թունավորել մեր հոգիները, բաղդատել, այլասերել եւ նսեմացնել, իրական արժեքները, այնուամենայնիվ անխորտակելի են, մանավանդ որ միշտ էլ այդ արժեքների պահպանող նվիրյալներ ունեցել ենք, որոնց մասին այսօր էլ փաստում են դարերից հասած վկայություններն ու արձանագրությունները:
Այս համատեքստում ԱՄՆ-ի Պետդեպի վերոնշյալ այս զեկույցի գոյությունն էլ կարելի է նաեւ դրական գնահատել` անկախ իրենց ցանկությունից, որն ապագային եւ պատմությանը հանձնեց վկայություններ Հայաստանի այսօրվա իրողությունների մասին, որտեղ ոչ դրական գնահատակնների արժանացած ՀՀ իշխանությունների, Հայ առաքելական եկեղեցու կողքին, գրվեց նաեւ ՍԻՄ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի եւ ՙԻրավունք՚ թերթի անունները (հետեւապես ամբողջ «Սահմանդրական իրավունք միություն» կուսակցության բազմահազարանոց անդամների եւ համակիրների անունները նույնպես): Գրվեց եւ հանձնվեց պատմության եւ ժամանակի դատին, իսկ ժամանակը, որ ի վերջո կերտելու է օտար եւ ազգային տականքների նկատմամբ ոգեկիրների հաղթանակը, Աստծո կամքով ամեն անուն իր տեղն է դնում: 
ՍԻՄ փոխնախագահ, 
բանաստեղծ` 

ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Նյութս պատրաստելիս բնավ նպատակ չեմ ունեցել վիրավորել վերոնշյալ զեկույցը կազմողների ենթակայությամբ ապրողների արժանապատվությունը, մանավանդ, որ այդտեղ գտնվող իմ բազմամիլիոնանոց հայրենակիցներից բացի, նրանց թվում կան այնպիսիները, որոնց նկատմամբ խորը ակնածանք եմ տածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել