«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով օտարեկրյա ներդրումների ծավալը նվազել է 12 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են ավելի քան 35 տոկոսով: Սա ոչ մի կերպ չի համընկնում մեր բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունների հետ, թե Հայաստանում ներդրումային միջավայրը գնալով բարելավվում է: Չի կարող որեւէ երկրում այդ միջավայրը «գնալով բարելավվի», իսկ ներդրումները գնալով նվազեն:
Նկատենք, որ անցած տարի էլ, նախանցած տարվա համեմատ, օտարերկրյա ներդրումները, պաշտոնական տվյալներով, նվազել էին 8 տոկոսով: Սակայն, օտարերկրյա ներդրումների վերաբերյալ պաշտոնական տվյալները այլեւս չեն կարող համարվել արժանահավատ: Խնդիրն այն է, որ 2012 թվականի վերջին եռամսյակում բացահայտորեն հավելագրվել էր 200 միլիոն դոլարի ներդրում, որը իբր ֆրանսիացիները կատարել էին հեռահաղորդակցության ոլորտում, ինչը, սակայն, սուտ դուրս եկավ: Այնպես որ կարելի է պնդել՝ օտարերկրյա ներդրումներն ավելի են պակասել, քան ներկայացվում է պաշտոնապես»,- գրում է թերթը:
Սակայն պետք չէ այս լուրը միակողմանի ընկալել: Հարկ է նշել, որ օտարերկրյա ներդրումների մեդալն ունի երկու կողմ, որովհետև օրինակ նույն բնապահպանենրը բողոքում են նույն այդ ներդրումներով գնված/շահագործվող հանքավայրերից, նույն այդ ներդրումներով է օրինակ նույն «ՀայՌուսգազարդը» բացատրում գազի համար սահմանվող հակաժողովրդական իր ցուցանիշները և այլն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karnurij/posts/261350027336706?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել