Կարծես թե աստիճանաբար մոտենում է այն օրը, երբ մարդը կարող է լքել Երկիր մոլորակը և ուղևորվել այլ մոլորակներ յուրացնելու։ Ամեն դեպքում տիեզերական ճանապարհորդությունները դառնալու են մեր ապագայի մի մասը, սակայն մինչ մեր թռիչքը դեպի անհայտություն եկեք կարդանք մարդու մարմնի վրա տիեզերքի ազդեցության մասին։

Տիեզերական հարմարվողականության համախտանիշ

Առանց երկրային գրավիտացիայի հնարավոր է՝ դուք տիեզերական հիվանդություն ձեռք բերեք։ Այն նման է ծովային հիվանդությանը, սակայն ուղեկցվում է գլխացավով, ապակողմնորոշվածությամբ և հնարավոր է նաև սրտխառնոց և գլխապտույտ։ Սա ձգողականության ուժի բացակայության հետևանք չէ, այլ դրա փոփոխության։ Մի քանի օրվա ընթացքում դուք կսովորեք նոր միջավայրին, և ամեն ինչ կկարգավորվի։

Այս ի՞նչ հոտ է

Հետաքրքիր է, թե ի՞նչ հոտերի կհանդիպի ձեր քիթը տիեզերքում։ Ասում են, որ այնտեղից սթեյքի, մետաղի և վառոդի հոտ է գալիս։ Տիեզերագնաց Դոն Փեթիթն այդ բույրը անվանել է «մետաղական»։ Ավելին՝ ՆԱՍԱ-ն աշխատանքի է ընդունել քիմիկոսի, որպեսզի նա ստեղծի այդ բույրը՝ մարզումների ժամանակ օգտագործելու համար։

Կջարդվեն ձեր եղունգները

Այս երևույթը կոչվում է շերտավորում։ Գրեթե բոլոր տիեզերագնացներն ասում են, որ իրենց եղունգներն այնտեղ ջարդվում են։ Տիեզերագնացների հսկայական կոստյումները խախտում են վերջույթների արյան շրջանառությունը, ինչն էլ հանգեցնում է եղունգների ջարդվելուն։

Խնդիրներ տեսողության հետ

Տիեզերքում ձեր տեսողությունն աստիճանաբար կվատանա, որովհետև ձեր բիբերը կսկսեն փոփոխվել։ Երբ դուք անհավասարակշռության մեջ եք գտնվում, հեղուկը սկսում է վերև բարձրանալ, որի պատճառով մեծանում է գլխի ճնշումը, և տեսողությունը վատանում է։ Երկիր վերադառնալուց հետո այն անցնում է, սակայն որոշ մարդկանցից հնարավոր է տարիներ պահանջվեն։ 300 տիեզերագնացներից մոտավորապես 23%-ը կարճաժամկետ թռիչքների ժամանակ է նման խնդիր ունեցել, իսկ 49%-ը՝ երկարաժամկետ։

Փոփոխություններ մկանային համակարգում

Երբ դուք տիեզերքում եք, դուք չեք շարժվում, այլ սավառնում եք։ Սա նշանակում է, որ դուք չեք օգտագործում ձեր մկանները, և դրանք թուլանում են։ Ավելին՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության պատճառով ձեր սիրտը փոքրանում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել