Մենք միշտ գտնվում ենք ինֆորմացիոն ծանրաբեռնվածության վիճակում։ Մեր շուրջբոլորն այնքան շատ երևույթներ են կատարվում, որոնք անհրաժեշտ և միևնույն ժամանակ շատ դժվար է մտապահել։ Բարեբախտաբար, գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք կարելի է գործի դնել և բարելավել հիշողությունը։

Լինելով զբաղված մարդ՝ մենք միշտ աշխատում ենք բարելավել մեր ընկալումները և փորձում ենք ինֆորմացիաները պահպանել երկարաժամկետ հիշողության մեջ, որպեսզի հետագայում հեշտորեն  վերարտադրենք այն։

Ձեզ ենք ներկայացնում 4 օգտակար միջոց հիշողությունը բարելավելու համար։

Հրաժարվեք գիշերային աշխատանքներից և հույսներդ դրեք կրկնողության վրա

Սովորաբար քննություններից առաջ հարկավոր է լինում շատ ինֆորմացիա հիշել, և հնարավոր է ամբողջը վերջին օրը սովորելու գայթակղություն առաջանա։ Այս միջոցն էֆեկտիվ չէ։ Եթե դուք ցանկանում եք շատ բան հիշել, ապա հարկավոր է ձեր ուղեղին հանգիստ տալ։ Երբ մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում եք պատրաստվում, ավելի շատ ինֆորմացիա եք կարողանում յուրացնել և այն մանրակրկիտ և, կարևորը, ճիշտ դասավորվում է ձեր ուղեղում։

Դուք տարբեր տեսակի ինֆորմացիաները կարող եք մտապահել ցրվածության կամ կենտրոնացվածության վիճակներում

Երբ դուք ինֆորմացիան մտապահում եք կենտրոնացվածության վիճակում, դուք նախադրյալներ եք ստեղծում ձեր գիտակցության ընդլայնման համար, ինչպես նաև ձևավորում եք հիշողության կառուցվածքը։ Դուք մշտապես չեք կարող գտնվել այս վիճակում, սակայն դա չի նշանակում, որ դուք դադարում եք հիշել։ Ցրվածության վիճակում էլ է ուղեղը շարունակում մտապահել, սակայն պատահականության սկզբունքով։ Եթե դուք որևէ առաջադրանքի համար լուծում եք փնտրում, ապա դուք կսկսեք կենտրոնացվածության վիճակից, սակայն լուծումը կգտնեք ցրվածության վիճակում։

Օգտագործեք ասոցացման միջոցով ընկալման մեթոդը

Այս մեթոդի օգտագործումը թույլ կտա ձեզ հիշողության մեջ պահպանել մի շարք տարրեր՝ խմբավորելով դրանք։ Դուք կարող եք ինֆորմացիայի հատվածներ վերաարտադրել՝ հիշելով միայն որոշ արտահայտություններ կամ էլ դրվագներ։

Հիշողության ծավալը մեծացնելու համար օգտագործեք «թվային գիտակցությունը»

Թվայնացման ժամանակաշրջանը մեզ ահռելի քանակությամբ ինֆորմացիայով է ծանրաբեռնել, սակայն միևնույն ժամանակ մեզ տվել է մի շարք գործիքներ նրա դեմ «պայքարելու» համար։ Սրանք նշումներ անելու համար նախատեսված հավելվածներ կարող են լինել կամ էլ թեգեր և այլն։ Ամեն անգամ այդտեղից ինֆորմացիա հանելով՝ հավանականություն է ստեղծվում, որ այն կդառնա մեր երկարաժամկետ հիշողության մի մասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել