Բրիտանացի գիտնականները փորձել են պարզել երեխայի համար լեգոյի անվտանգության մակարդակը: Այդ նպատակով վեց մանկաբույժ լեգոյի մարդուկների պլաստմասե գլուխներ է կուլ տվել, գրում է Daily Mail-ը:

Պլաստմասե մասնիկները բժիշկերի օրգանիզմից դուրս են եկել մեկից երեք օրում: Գիտափորձի ժամանակ նրանք անհանգստություն կամ տհաճ զգացողություն չեն ունեցել:

Այսպիսով, բժիշկներն ապացուցել են, որ լեգոն միանգամայն անվնաս է երեխայի համար: Սակայն մեծ կամ սուր կտոր կուլ տալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել