Երբ ընկերուհիներդ հրավիրում են ամենասիրածդ սրճարանը:
Ով կմտածեր, որ ես կրկին հնարավորություն կունենամ այցելելու իմ սիրած վայրերից մեկը, պարզապես նստելու ու զրուցելու, սրճելու և ժամանակը վայելելու սիրելի մարդկանց հետ:
Ով-ով, բայց ես չէի մտածի, քանզի կային օրեր, երբ ես բաժակն անգամ բարձրացնել չէի կարողանում, մի կում անել չէի կարողանում, ի վերջո, ուտել և խմել չէի կարողանում: Այդ պահերին կարծում ես, թե ամենն անդարձ կորած է...
Իսկ այսօր, Տիրոջ ողորմածությամբ, կյանքի եմ կոչվում:
ՀԳ. Բուժման դադարներին կարելի է և՛ մի փոքր լիցքաթափվել, և՛ փորձել պարզապես ապրել և վայելել ակնթարթը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1273806102760208&id=100003924907399
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել