Armenpress.am-ը գրում է.

 Կրեմլն ի գիտություն Է ընդունել Վրաստանի նախագահի ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակի վերաբերյալ տեղեկատվությունը, բայց այդ հարցը չի մեկնաբանում մինչեւ ՌԴ-ի հետ երկկողմ կապերի նկատմամբ Թբիլիսիի տրամադրվածության հստակեցումը:

Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Մենք, իհարկե, հետեւում Էինք Վրաստանից ստացվող տեղեկություններին, մենք ի գիտություն ենք ընդունում թեկնածու Զուրաբիշվիլիի հաղթանակի տեղեկատվությունն ու փաստը»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: Պատասխանելով այն հարցին, թե Զուրաբիշվիլիի հաղթանակը արդյոքն լավատեսություն Է ներշնչում Մոսկվային, Պեսկովն ասել Է. «Այստեղ մենք, այնուամենայնիվ, նախընտրում ենք սպասել առաջին հայտարարություններին, Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների զարգացման հնարավոր հեռանկարների գնահատմանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել