Panorama.am-ը գրում է.

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Ճամբարակում այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, երեկ երեկոյան ժամանակ է ունեցել, մամուլն է թերթել, «շահարկումներ» վերնագրերով նյութերի է հանդիպել։

«Շատ պարզ մի բան եմ ասել, Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում որդին ծառայել է Լեռնային Ղարաբաղ։ Այս շարքում բնականաբար նկատի եմ ունեցել Լևոն Տեր-Պոտրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և ես, Սերժ Սարգսյանը տղա չունի։ Հիմա ասում են, ո՞նց կարելի է նման բան ասել։

Ես գիտեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ծառայություն է անցել, եթե չեմ սխալվում Շամշադինում։ Վերնագրեր տեսա՝ Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են։

Հա, ի դեպ  ես չհասկացա՝ Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչներն էլ էին արձագանքել իմ էդ ասածին։ Ես ընդհանրապես վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել