Գիտնականները ողջունել են Սթիվեն Հոքինգի, Ալան Թյուրինգի և Ռոզալինդա Ֆրանկլինի թեկնածության առաջ քաշումը՝ նրանց դեմքը 50 ֆունտ սթերլինգի վրա պատկերելու համար։ Իմիջիայլոց, Մարգարեթ Թետչերը նույնպես կա թեկնածուների ցանկում, չնայած որ նա գիտության հետ այդքան էլ կապ չի ունեցել։

Այս ամսվա սկզբին Անգլիայի բանկի կառավարիչ Մարկ Կարնին հայտարարել էր, որ նոր թղթադրամները փառաբանելու են բրիտանացի գիտնականների ձեռքբերումները գիտության մեջ։ Հասարակությունը կարող էր արդեն մահացած գիտնականներից թեկնածուներ առաջադրել։ Բանկի ղեկավարությունը նշում է, որ ներկա պահին շուրջ 330 միլիոն այդպիսի թղթադրամ գտնվում է շրջանառության մեջ։

Հետաքրքիր է, որ միակ ողջ մարդը, ում պատկերը կարող է լինել թղթադրամի վրա, թագուհին է, այդ իսկ պատճառով էլ դարձերեսին պիտի պատկերվեն մահացած գիտնականներ։

Ընտրության օրվանից սկսած՝ բանկը ստացել է ավելի քան 174 112 առաջարկ, սակայն բանկի խորհրդատվական խումբը վերջնական ընտրություն դեռևս չի կատարել։

Նոր լուսանկարը փոխարինելու է 50 ֆունտի վրա պատկերված Մեթյու Բոլթոնին և Ջեյմս Ուաթին, ովքեր համարվում են արդյունաբերական հեղափոխության պիոներներ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել