Panorama.am-ը գրում է.

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր քարոզարշավ էր անցկացնում Արմավիրի մարզում։
Ընտրացուցակի երկրորդ համար Ստեփան Գրիգորյանը բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք գնում են քաղաքական պայքարի՝ քաղաքակիրթ ձևերով վտանգները կանխելու։
«Կառավարությունը պետք է լինի կոշտ վերահսկողության տակ։ Այո, այդ կառավարության հանդեպ ես լավ եմ տրամադրված, Նիկոլ Փաշինյանին հարգում եմ, բայց ցանկացած կառավարությունի պետք է լինի վերահսկողության տակ, ու այդ ֆունկցիան կկատարի «Սասնա Ծռերը», այդ ֆունկցիան չեն կարող կատարել նախկինները։ Մենք գալիս ենք աջակցելու նոր կառավարությանը, մաքրվել կեղտից, մաքրվել քաղաքական թափոններից։ Մենք նաև գալիս ենք օրենք գրելու, այո «Սասնա Ծռերն» ինտելեկտուալ պոտենցիալ ունի»,- ասաց Գրիգորյանը։

Կուսակցության ընտրացուցակի անդամ Պետրոս Մակեյանն էլ իր խոսքում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը բարձր հեղինակություն ունի և ժողովրդի մեծ մասն ընտրելու են նրան, բայց հեղափոխությունն իր ավարտուն տեսքին հասցնելու համար անհրաժեշտ է աջակից ուժ. «Այդ ուժը «Սասնա Ծռեր»-ն են, քանի որ այնտեղ համախմբված են նվիրյալներ»։
Էջմիածնում էլ Մակեյանը հայտարարեց, որ իրենք այն հակակշիռ բևեռն են, որով երկիրը կտանեն զարգացման և հաղթանակի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել