«Հայկական ժամանակը» գրել է, որ այսօր գործադուլ են սկսելու 5 համարի երթուղու ավտոբուսի վարորդները, ովքեր բողոքելու են հիրավի ստրկատիրական հասարակարգին հարիր 84-90 ժամանոց աշխատանքային շաբաթվա դեմ:
Նրանք նախկինում էլ բողոքել են քաղաքապետարանին, որ չի կարելի մարդկանց 40 ժամի փոխարեն 84-90 ժամ աշխատեցնել, առավել ևս ավտոբուսի վարորդներին, ովքեր իրոք վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի համար, եթե ղեկին են նստում հոգնած ու քնախառն, բայց քաղաքապետարանից նրանց միշտ հասկացրել են, որ պայմանները սրանք են, չեք ուզում՝ դուրս եկեք...
Այ սրա համար էլ հասարակական տրանսպորտի հարցը մնում է բարդ, իսկ ավտոբուսները շահագործման չեն հանձնվում... Դե բա բնականաբար, հո իրանք իրանց և իրանց կուսակից ու գծատեր ընկերների բիզնեսին չե՞ն խփելու....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/313965542070550
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել