Panorama.am-ը գրում է.

Կրեմլը շարունակում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսված է անցկացնել Արգենտինայում այս շաբաթվա վերջին կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է tass-ը։

«Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, հանդիպումը համաձայնեցված է։ Որևէ այլ տեղեկություն ամերիկյան գործընկերներից մենք չունենք»,-այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նշենք, որ Թրամփը Washington Post-ին ասել էր, որ կարող է չեղարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի  հետ հանդիպումը՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի ծովային բախումից հետո։ Թրամփն ընդգծել էր, որ սպասում է «ամբողջական զեկույցին» այն մասին, որ ՌԴ նավերը կրակ էին բացել ու բռնագրավել ուկրաինական ռազմական 3 նավեր կիրակի օրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել