Սկսում է մեծ ՄԱՖԻԱ խաղը: Խաղը լավ իմացողները լավ գիտեն, որ խաղի դասական տարբերակը խաղում են 10 հոգի, որոնցից 3-ը սև են (նրանցից մեկը Դոնն է) և 7-ը` կարմիր (քիչ էր մնում՝ գրեի «սպիտակ»): Կարմիրներից մեկը շերիֆն է, ով ամեն գիշեր հնարավորություն ունի ստուգելու մեկ հոգու: Բացի դասական տարբերակից՝ կան խաղի շատ այլ տարատեսակներ, որոնցից ամենատարածվածը «Մանյակն» է: Այս տարբերակը խաղում են 11 հոգով` դասական տարբերակ պլյուս Մանյակ:

Դուք արդեն հասկացաք երևի, որ այս ԱԺ ընտրությունները շատ նման են «Մանյակ» խաղին: Խաղի առաջին օրն անցավ բուռն քննարկումներով, բայց խաղից ոչ ոք չհեռացվեց: Առաջին գիշեր մաֆիան խաղից հեռացրեց նոր խաղացողներից մեկին, որին չէին ճանաչում անգամ իրենց տնեցիք: Իսկ շերիֆը ստուգեց համար 1-ին, որը սև էր: Ի դեպ, բոլորն ի սկզբանե գիտեին, որ մանյակը համար 10-ն է, բայց առայժմ լռում էին: 

Խաղը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել