Panorama.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն այսօր չի հասցրել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Դա կանեն վաղը։ Ընդհատված քննությունը կվերսկսի վաղը ժամը 12-ին։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

«Դատավորն այսօր մեկ ժամ՝ մինչև 17։45 րոպեն ժամանակ էր տվել, որպեսզի մենք այդ միջնորդությունը ներկայացնեինք։ Աշխատեցինք, բայց չհասցրեցինք։ Դատավորը մեզ լրացուցիչ ժամանակ տվեց՝ մինչև վաղը ժամը 12-ը»,-մանրամասնեց պաշտպանական խմբի անդամը։

Նա նշեց, որ պատճառների մասին կխոսեն միջնորդությունը ներկայացնելուց ու դրա մասին որոշում ստանալուց հետո։ 

«Իրականում մեկ հիմք կա։ Վաղը ամեն ինչ ձեզ կներկայացնենք։ Ժամանակից շուտ  չենք ասում, հասկանում եք, թե ինչու»,-ասաց Ալումյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել