Այսօր Մանուկների պաշտպանության միջազգային օրվա առիթով շնորհավորելով մեր բոլոր մանուկներին` հիշեցնեմ մեզ ամենքիս Քրիստոսի հետևյալ խոսքը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա է մեծ: Եվ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ինձ կընդունի: Եվ ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը» (Մատթ. 18.2-7): Մեզ ուղղված աստվածային այս պատգամի իրագործման մեջ է մեր մանուկների պաշտպանությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/540619379334679?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել