Երանի մանուկներին... նրանց է նաև Երկրի արքայությունը: Մեր սերունդը մանկություն չունեցաւ. մենք ապրեցինք խրամատների, արյան, պատերազմների պատուհանների տակ, մենք ապրեցինք ահով ու սոսկումով... Մեր մանկությունը մնաց հեռվում... Մենք չհասցրինք մանկության մեր տարիները զգալ, ապրել, վայելել... Մեզանից շատերը պատերի տակ ծխեցին, մեզանից շատերը աւդոմատները իրենց ուսերին քայլեցին անձրեւի տակ... Մեր մանկությունը թալանվեց, գողացան մեզանից մեր խաղալիքները, գողացան մեզնից մեր սպասուած երջանկությունը, գողացան մեզնից երազելու իրավունքը.... Ահա այսպես էր մեր մանկությունը Բէյրութում... Հիմա նույնը կրկնում են Հալեպ, Դամասկոս ու այլ տեղեր... Հպարտ թող լինեն Հայաստանի մանուկները... Ապրեն Հայաստանի մանուկները... Մենք կարիք ունենք իրանց ժպիտից շատ բան սովորելու: Ճշմարիտ եմ ասում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sako.arian/posts/10151457466282636
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել