Panorama.am-ը գրում է.

Բրիտանացի ասպիրանտ Մեթյու Հեդջեսին, որին Արաբական Միացյալ Էմիրությունների դատարանը ճանաչել էր մեղավոր լրտեսության մեջ և ցմահ ազատազրկման դատապարտել, ներում է շնորհվել։
Եվրանյուզը գրում է, որ 31-ամյա գիտական աշխատողն իրեն մեղավոր չի համարում, նա միշտ պնդել է, որ Էմիրություններում  զբաղվել է  հետազոտությամբ։

Աբու Դաբիի Էմիրի ներկակյացուցիչը հայտարարել է. «Աշխարհում, որը լի է վտանգներով, մենք կարևորում ենք երկրների միջև համագործակցությունը, որոնք ունեն ընդհանուր նպատակ։ Ի պատասխան պարոն Հեջդեսի ընտանիքի ներում շնորհելու մասին դիմումի և ի նշան Արաբական Միացյալ Էմիրությունների և Միացյալ Թագավորության միջև մերձավոր հարաբերությունների բարձր գնահատականի, Մեթյու Հադջեսի անունը 785 մարդու հետ ներառվել է ցուցակում, որոնք ազատ են արձակվում։ Հենց ձևակերպումներն ավարտվեն, պարոն Հադջեսին կարող է վերադառնալ ընտանիքի մոտ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել