Armsport.am-ը գրում է.
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում բարձր մրցակցությունն օգտակար է ակումբների համար.
«Հիշում եմ՝ 2009-2010թթ. մրցաշրջանում «Բարսելոնան» վաստակեց 99 միավոր, իսկ Մանուել Պելեգրինիի «Ռեալը»՝ 96: Մադրիդյան թիմն այն ժամանակ շատ ուժեղ էր, և մրցաշրջանը մեզ համար բարդ ընթացք ունեցավ:
Հաջորդ մրցաշրջանում էլ մենք թրեբլ ձևակերպեցինք: Մենք նման արդյունքներ էինք գրանցում, քանի որ մրցակցիներն էին մեզ «ստիպում»: Գիտակցում էինք, որ միավորների կորուստը կարող է հանգեցնել «Ռեալի» չեմպիոնությանը:
Կարող եմ զուգահեռներ անցկացնել թենիսի հետ՝ Նադալը, Ֆեդերերը և Ջոկովիչը միմյանց հետ մրցակցելով իրար ավելի լավն են դարձնում: Մեկը մյուսին «ստիպում» է առաջ գնալ: Նույնը ֆուտբոլում է:
Մեզ մրցակցություն է հարկավոր: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները հասկանում են դա: Նրանք հասկանում են, թե որքան ուժեղ է «Լիվերպուլը»: Եթե մենք միավորներ կորցնենք, չեմպիոն կդառնա «Լիվերպուլը»: Նույնը կարող եմ ասել «Չելսիի», «Տոտենհեմի» և «Արսենալի» մասին»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլին» գերազանցելով 2 միավորով: