Boomnews.am-ը գրում է.
Հայկական սերիալներում այնպիսի բաներ են տեղի ունենում, որ մարդկային կենսակերպի մեջ ոչ մի կերպ չի կարող »տեղավորվել»։ Ռեսիժորները երևի պետք է ավելի ուշադիր լինեն, որ սերիալների դրվագներում տեղի ունեցող դեպքերը որևէ կերպ համընկնեն իրականության հետ։
Boomnews.am-ը ձեզ է ներկայացնում 5 իրադարձություն, որը տեղի է ունենում հայկական սերիալներում, բայց իրական կյանքում երբևիցե նման բանի ականատես չեք լինի։
Առավոտյան դիմահարդարված քնից արթնանալ։
Մեր սերիալների գրեթե բոլոր դերասանուհիները առավոտյան «շատ պատահական» արթնանում են դիմահարդարված ու բոլորը այնպիսի տեսքով են կարծեք իրենց չեն քնել։ Յուրաքանչյուր աղջիկ կարող է փաստել, որ առավոտյան քնից արթնանալուց նա այն տեսքով է, որ օրվա որևէ ժամի անհնար է լինել։ Նույնիսկ, եթե նա քնի դիմահարդարված /որը, ըստ աղջիկների/ անհնար է, ապա առավոտյան նման փայլուն դիմահարդարմամբ չի արթնանա։
Թե ինչու են նման կերպ արթնանում դերասանուհիները ունի մեկ պատճառ․ քանի որ գրեթե բոլորը խուսափում են բնական տեսքով ներկայանալ հեռուստադիտողին։
Առանց հաշիվը վճարելու հեռանալ ռեստորանից կամ սրճարանից։
Ինչո՞ւմն է դժվարությունը, որ դերասանը կամ դերասանուհին գոնե ձևական որևէ սննդի կամ ժամանցային կենտրոնից դուս գալուց հաշիվ փակի, որպեսզի տեսարանը էլ ավելի գեղեցիկ ու իրականությանը համապատասխան լինի։
Հասկանալի է, որ գրեթե բոլոր վայրերում որտեղ նկարահնվում է սերիալը բարտերային սկզբունքով են աշխատում, բայց նույնիսկ այդ դեպքում էլ դժվար չէ, փոքրիկ կտոր ավելացնել ու ստեղծել պատկեր, թե դերասանուհին վճարում է։
Իրական կյանքում չես կարող գնալ ինչ որ տեղ ու ուղղակի դուս գալ այնտեղից ու կապ չունի, թե դու հուզված ես, տխուր, թե վիճված։
Համբուրվելու նուրբ արվեստը
Հայ դերասան դերասանուհիները մենթալիտետից դրդված ամեն կերպ խուսափում են համբուրի տեսարաններում լինել ավելի բնական ու հնարավորինս ավելի իրական համբուրվեն։ Նման համբուրով ոչ մի կերպ չես կարող խաբել հեռուստադիտողին ու այնպես անել, որ նա այդ պահը ռոմանտիկ տեսարանի ականտես լինես։
Եթե կա մենթալիտետ, խնդիր չէ, ապա կարող են մշակել այնպիսի դերասանական համբուրի ձև, որը գոնե ինչ որ չափով նման լինի իրականին, իսկ եթե դա էլ չի ստացվում, ապա ավելի արդար կլինի, որ նման տեսարաններ չլինեն սցենարում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ