168.am-ը գրում է.

Իրանա-իրաքյան սահմանում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած երկրաշարժիցտուժածների թիվը հասել է634-ի: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Քերմանշահի նահանգի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Ռըզա Մորադիին:

«Նոյեմբերի 26-ի առավոտվա դրությամբ հաստատվել է, որ երեկվա երկրաշարժի հետեւանքով տուժել է 634 մարդ : Այդ մարդիկ տեղափոխվել են բժշկական կենտրոններ»,- ասել է Մորադին: Նրա խոսքով՝ վնասվածք ստացածների մեծ մասին ընդունել են նահանգի յոթ քաղաքների հիվանդանոցներ:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել նոյեմբերի 25-ին իրանա-իրաքյան սահմանի շրջանում:

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:37-ին: Երկրաշարժի օջախը տասը կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնը գտնվում էր Բաղդադից 150 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, Սերեպոլե Զոհաբ քաղաքից 37 կմ հեռավորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել