Ամերիկացի 79-ամյա հեռուստահաղորդավար Լարի Քինգը բացատրել է, որ ռուսական «Russia Today» (RT) հեռուստաալիքը, ինչպես և մի շարք այլ ալիքներ, գնել է իր շոուն հեռարձակելու լիցենզիան:
«RT»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ավելի վաղ հայտարարել էր, որ նշանավոր հեռուստահաղորդավարի շոուն պետք է լինի իրենց ալիքի բացառիկ արտադրանքը:
Քինգն իր «Facebook»-ի էջում գրել է, որ ռուսական հեռուստաալիքն իրեն չի վարձել, այլ միայն գնել է իր շոուն հեռարձակելու լիցեզիա: Իսկ այդ հաղորդումը պետք է թողարկվի երեկոյան ժամերին՝ սկսած հունիսի 3-ից:
«Իմ շոուն ստեղծվել և ստեղծվելու է «Ora TV» ընկերության կողմից, որի համասեփականատերերից մեկը ես եմ, և այնտեղ ես պետք է տամ իմ սեփական հարցերը»,- գրել է հեռուստահաղորդավարը:
Նա ընդգծել է, որ «Russia Today»-ը ոչ մի կերպ չի ազդելու խմբագրական գործընթացների վրա, այլ միայն պետք է հեռարձակի շոուն: Ձևաչափը նախկինն է լինելու: Այդ տեսքով ծրագիրն արդեն թողարկվում է համացանցի «Hulu» տեսահոսթինգով և «Ora TV»-ի ալիքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել