Մեծ տարածում ունի այն համոզմունքը, որ միկրոալիքային վառարանում դրված մետաղյա ափսեն կարող է մեծ ուժգնության պայթյունի պատճառ դառնալ, սակայն իրականում վատագույն դեպքում այն ուղղակի վնասվածքների պատճառ կարող է դառնալ։

Միկրոալիքները չեն կարող անցնել մետաղի միջով, այդ իսկ պատճառով էլ անհնար է մետաղական ափսեում որևէ բան պատրաստել։ Մետաղական ափսեները և պարագաները վառարանում գտնվելիս հնարավոր է՝ շարքից հանեն այն։

Միկրոալիքային վառարանը սննդարար նյութերի կորստի պատճառ կարող է հանդիսանալ

Իրականում սննդի պատրաստման ցանկացած գործողություն հանգեցնում է սննդարար նյութերի կորստի։ Միկրոալիքային վառարանն ուղղակի տաքացնում է սնունդը, որի արդյունքում էլ սննդարար նյութերի մի մասն անհետանում է։

Ալերգիա

Այս միֆը հնչում է հետևյալ կերպ․ միկրոալիքային վառարանը կարող  է մագնիսական ալիքների հանդեպ ալերգիայի պատճառ դառնալ․․․

Միկրոալիքային վառարանները ռադիոակտիվ են

Միկրոալիքային վառարանները ռադիոակտիվ չեն։ Նրանք արևի նման են․ այն միայն տաքացնում է։ Վառարանները միկրոալիքներ են առաջացնում, որը ջրի մոլեկուլների շփում է ստեղծում, և արդյունքում սնունդը տաքանում է։

Միկրոալիքային վառարանում չի կարելի ձու տաքացնել

Միկրոալիքային վառարաններում չի կարելի փակ տուփերով հեղուկ և ամբողջական ձու տաքացնել, քանի որ փակ տարածության պատճառով մեծ ճնշում է առաջանում, որը հնարավոր է պայթյունի պատճառ դառնա։

ԽՍՀՄ-ում միկրոալիքային վառարաններ են արտադրել

ԽՍՀՄ-ում միկրոալիքային վառարաններ արտադրվել են միայն ЗиЛ և ЮжМАШ գործարաններում, սակայն նրանց մեջ հիմնականում օգտագործվել են արտասահմանյան նյութեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել