ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանում օրինականության ապհովմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը առաջիկա օրերին հանդիպումներ կունենա հանրապետության մարզերում, որոնց հրավիրվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները և նախընտրական շտաբների ղեկավարները հրավիրվում են հանդիպումներին:
Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ոստիկանությունը հանձնառու է օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում անել առավելագույնը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, ինչպես և նախորդող շրջանում օրինականության և քաղաքացիների իրավունքների լիարժեք ապահովման, ինչպես և անօրինականության դրսևորումների, այդ թվում՝ ընտրակաշառքի, ընտրողների ուղղորդման, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտման հնարավոր դեպքերի բացառման համար:
ՀՀ ոստիկանությունը, իր հանձնառությանը հավատարիմ, արդեն այսօր ձեռնարկում է միջոցառումներ՝ առաջադրված բոլոր խնդիրները նույնպիսի հետևողականությամբ ու սկզբունքայնությամբ կատարելու համար, ինչպես կատարել է նախորդ ամիսների բոլոր համապետական ու զանգվածային միջոցառումների ժամանակ:
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանում օրինականության ապհովմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը առաջիկա օրերին հանդիպումներ կունենա հանրապետության մարզերում:
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները և նախընտրական շտաբների ղեկավարները հրավիրվում են հանդիպումներին:
Հանդիպումները կկայանան՝
Նոյեմբերի 27-ին, ժամը 11-ին՝ Արագածոտնի մարզպետարանում:
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:30-ին՝ Շիրակի մարզպետարանում:
Նոյեմբերի 29-ին, ժամը 10-ին՝ Վայոց ձորի մարզպետարանում:
Նոյեմբերի 29-ին, ժամը 14:30-ին՝ Գորիսի քաղաքապետարանում:
Նոյեմբերի 30-ին, ժամը 17-ին՝ Գեղարքունիքի մարզպետարանում:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 10-ին՝ Լոռու մարզպետարանում:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:30-ին՝ Տավուշի մարզպետարանում:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17 -ին՝ Կոտայքի մարզպետարանում:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 11-ին՝ Արարատի մարզպետարանում:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին՝ Արմավիրի մարզպետարանում»: