Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ հարձակվող Ալեքսիս Սանչեսն իրեն չի տեղեկացրել «կարմիր սատանաների» շարքերը լքելու մտադրության մասին.

«Ալեքսիսն ինձ երբեք չի ասել, որ ցանկանում է հեռանալ կամ երջանիկ չէ թիմում: Նա խաղում է այնպես, ինչպես թիմի մյուս ֆուտբոլիստները:

Սանչեսը լավ է հանդես գալիս, երբ իր որակները ցուցադրելու հնարավորություն է ունենում: Նա միայն ուզում է խաղալ և օգնել թիմին: Ալեքսիսը փորձում է հարմարվել մեր խաղաոճին, իսկ մենք՝ նրա:

Կարո՞ղ է նա ավելի լավ հանդես գալ: Բոլորս կարող ենք ավելի լավը դառնալ: Ես կարող եմ, նա կարող է, բոլոր ֆուտբոլիստներն էլ կարող են»,- Մոուրինյուի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն՝ չիլիացի հարձակվողը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», իսկ նրա ծառայություններով հետաքրքրված են «Պարի Սեն Ժերմենը», «Բավարիան», Մադրիդի «Ռեալը» և «Յուվենտուսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել